ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ 2018»–ի եզրափակիչ փուլ

Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ 2018»–ի եզրափակիչ փուլ
09.05.2018 | 12:33

Լիսաբոնում «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչում էին 19 երկիր, եզրափակիչ դուրս եկան Ավստրիան, Էստոնիան, Իսրայելը, Կիպրոսը, Լիտվան, Չեխիան, Բուլղարիան, Ալբանիան, Ֆինլանդիան և Իռլանդիան։

Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը չանցավ եզրափակիչ փուլ: Սևակն առաջին անգամ մրցույթին ներկայացրեց ամբողջությամբ հայալեզու երգ` «Քամին»։ Մայիսի 10–ին կկայանա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, իսկ 12–ին` եզրափակիչը:

Դիտվել է՝ 1076

Մեկնաբանություններ